
«Ես յուրահատուկ մարմին ունեմ, ասես կենդանի լինեմ». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գնահատել է իր ֆիզիկական տվյալները:
«Ես ինձ լավ եմ զգում, հրաշալի մարզավիճակում եմ: Մարզիչը հրաշալի ծրագիր է մշակել ինձ համար: Նա իմ ֆիզիկական ունակությունները հարմարեցրեց այս առաջնության հանդիպումներին:
Նախապատրաստությունը, խաղը և հետագա վերականգնումը լավ համակցված են: Այդ իսկ պատճառով ես կարողանում եմ խաղալ այդքան երկար:
Ես յուրահատուկ մարմին ունեմ: Կենդանին միշտ պատրաստ է առաջ գնալ և միշտ թարմ տեսք ունի: Ես ասես կենդանի լինեմ»,- ասել է Իբրահիմովիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը