Բաժիններ՝

«Չելսին» պլանավորում է 2018թ. տեղափոխվել «Ուեմբլի»

Ռոման Աբրամովիչի թիմը 2018թ. կտեղափոխվի Լոնդոնի գլխավոր ֆուտբոլային մարզադաշտ, եթե հունվարի 11-ին «Սթեմֆորդ Բրիջի» վերակառուցման համար թույլտվություն ստանա:

«Տոտենհեմը» վարձակալել է «Ուեմբլին» մինչև 2018-19թթ. մրցաշրջանը, մինչև ավարտվի ակումբի մարզադաշտի կառուցումը: Աշխատանքների ձգձգումները կարող են դժվարություններ առաջացնել «Չելսիի» համար, ում տնային մարզադաշտի կառուցման աշխատանքները նախատեսված են մինչև 2021թ.: Ակումբի ծախսերը կկազմեն 585.1 մլն եվրո, հաղորդում է Daily Mail-ը:

«Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» խաղում է 1905 թվականից, վերջին վերանորոգումը տեղի է ունեցել 90-ականներին:

«Ուեմբլին» երբեք չի պատկանել Անգլիայի ոչ մի ֆուտբոլային ակումբի: Մարզադաշտում տեղի են ունենում միայն հավաքականների հանդիպումներ, Գավաթի եզրափակիչներ, օլիմպիական մրցություններ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս