««Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ստիպեցին ինձ սիրահարվել ակումբին». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե ինչպես է անմիջապես սիրել իր նոր ակումբը:
«Մարդիկ ինձ ստիպեցին ակնթարթորեն խորը զգացմունքներ տածել ակումբի նկատմամբ: Ես խոսում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների մասին, ովքեր ունեն անհավանական հիշողություններ անցյալի մասին և հրաշալի կերպով տեսնում են ներկան, ինչպես նաև հավատում են լուսավոր ապագային: Երկրպագուները հստակ գիտակցում են, որ ճանապարհը հեշտ չի լինելու և պատրաստ են աջակցել թիմին նույնիսկ ամենադժվարին պահերին:
Այսպիսի վերաբերմունքը ինձ ամենից շատն է հուզել, և դա է պատճառը, որ ես սիրահարվել եմ այս ակումբին:
Ինձ դուր են գալիս իմ ֆուտբոլիստները և նրանց միջև գոյություն ունեցող մարդկային հարաբերությունները: Նրանք լավ տղաներ են և ես հաճույք եմ ստանում նրանց հետ աշխատանքից: Ես սիրում եմ իմ ակումբը և շատ երջանիկ եմ»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը