
«Գվարդիոլան կդառնա «Բարսելոնայի» նախագահը». Ֆաբիո Կապելո

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ապագայի մասին կարծիքով:
«Կարծում եմ Գվարդիոլան կվերադառնա «Բարսելոնա»՝ զբաղեցնելով ակումբի նախագահի պաշտոնը:
Գվարդիոլան երկար չի աշխատի որպես մարզիչ: Երբ դու ֆուտբոլում թողնում ես քո ոճը, ինչպես ինքն է արել, մրցակիցները հասկանում են խաղի ծրագիրը, հասկանում են, թե ապագայում ինչպես դիմակայեն այդպիսի ֆուտբոլին»,- Կապելոյին է մեջբերում As-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը