Բաժիններ՝

«Ես կմնամ «Ռեալում»». Խամես Ռոդրիգես

Կոլումբիացի հարձակվողը ոգևորվել է «Սևիլիայի» հետ խաղից հետո:

«Մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ, նրանք անցնում են բազում դժվարությունների միջով, բայց նոր տարի է սկսվել և ես մնում եմ «Ռեալում»: Պարզապես ցանկանում եմ լավ խաղալ, երբ ինձ այսպիսի հնարավորություն է ընձեռվել: Ուզում եմ գոլեր խփելով օգնել թիմին, ինչպես այսօր արեցի:

Մենք լավ արդյունք գրանցեցինք, բայց հակամարտության ճակատագիրը դեռ չի լուծվել. առջևում մեզ սպասվում է արտագնա հանդիպում: Մենք պետք է պահպանենք կենտրոնացումը և նույն ինտենսիվությամբ խաղանք»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում «Սևիլիայի» դեմ խաղի (3:0) ժամանակ Խամեսն իր հաշվին դուբլ է ձևակերպել:

2016-17թթ. մրցաշրջանում «Ռեալի» կազմում Ռոդրիգեսը մասնակցել է 17 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս