
Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար Գողթ գյուղում. բախվել են Mercedes-ները. 11 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի բնակիչ, 35-ամյա Սերգեյ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 569 համարանիշի և Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ, 39-ամյա Իգիթ Պողոսյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 29 MA 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց մեջ են նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կետնրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։