Հրդեհ Վարդաշեն փողոցի տներից մեկում. այրվել են կենցաղային իրեր և 1 պատուհան
                                    Հունվարի 3-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.09-ին, մարվել՝ 12.20-ին:
Մ. Խ.-ին պատկանող տան 2-րդ հարկի սենյակում՝ 20 քմ տարածքում, այրվել են կենցաղային իրեր և 1 պատուհան: 
 
 
 
 
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    