
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տանում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Խաղն ավարտվեց Ժոզե Մոուրինիոյի սաների հաղթանակով՝ 2:0:
Հանդիպման հաշիվը 63-րդ րոպեին բացեց փոխարինման դուրս եկած Խուան Մատան: 78-րդ րոպեին հաշվի առավելությունը կրկնապատկեց մանկունյանցիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
«Կարմիր սատանաների» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել էր թիմի մեկնարկային կազմում: Վերջինս դաշտը լքեց 65-րդ րոպեին՝ տեղը զիջելով Քրիս Սմոլինգին: