
«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ է տանում «Միդլսբրոյի» հետ խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միդլսբրոն»: «Օլդ Թրաֆֆորդում» տեղի ունեցած խաղն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 2:1:
Հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց «Միդլսբրոյի» ավագ Լիդբիթերը:
85-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց «Կարմիր սատանաների» հարձակվող Անտոնի Մարսիալը: 86-րդ րոպեին գլխի հուժկու հարվածով հանդիպման վերջնակետը դրեց Պոլ Պոգբան՝ 2:1:
Հայաստանի հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ էր գտել թիմի մեկնարկային կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Միդլսբրո» 2:1
Գոլեր. Մարսիալ, 85, Պոգբա, 86 – Լիդբիթեր, 67