
Nokia-ն շուկա է վերադառնում սենսացիոն հեռախոսով

Դեռ 10 տարի առաջ Nokia-ն կարող էր դառնալ սմարթֆոններ արտադրող լավագույն ընկերությունն աշխարհում՝ թողարկելով երկար սպասված Nokia Aeon-ը, որը պետք է փոխարիներ Lumia 8800-ին: Nokia Aeon-ի գլխավոր առանձնահատկությունը սարքի ամբողջ մակերևույթը ծածկող սենսորային էկրանն էր:
Nokia-ին այդ ժամանակ միջոցները չբավարարեցին հեռախոսի թողարկման համար և, ընտրելով չափազանց անհաջողակ Lumia-ն, որի հիմքում ավելի անհաջող Windows Mobile-ն էր, Nokia-ն գրեթե դադարեց գոյություն ունենալ:
Սակայն ընկերությունը որոշել է ուղղել 2007 թվականին կատարած իր սխալը և ցանկանում է «ժամանակի մեքենա» հայտնագործել: Nokia-ն թողարկում է Nokia Aeon-ը, որը սակայն կունենա նոր աշխատանքային Nokia 150 անվանումը: Բացի այդ, ընկերությունը որոշել է կատարել փայլուն մարքեթինգային քայլ՝ վաճառելով այն ինքնարժեքով՝ 26 դոլար: