Ալեքսիս Սանչեսը կարող է դառնալ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը
«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով հետաքրքրվում է իտալական «Ինտերը»: Ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է չինական մի ընկերության, որը չիլիացու համար պատրաստ է վճարել 150 մլն եվրո: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «Ինտերը» նախատեսում է ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Մարկինիոսին և կիսապաշտպան Մարկո Վերատիին:
Անգլիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում Սանչեսը «Արսենալի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Չիլիացու պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2018թ.:
Transfermarkt.de-ն Ալեքսիսին գնահատում է 55 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը