
«Վաճառել եմ Բենտեկեին, քանի որ նա կոտրեց իմ ակնոցը». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը չի դադարում կատակել:
Նոր տարուց առաջ Յուրգեն Կլոչը զրուցել է Liverpool Echo-ի լագրողների հետ և հիշել է անցնող տարվա լավագույն պահերը: Գերմանացի մասնագետը պատմել է, թե ինչպես իր ակնոցը կոտրվեց «Նորվիչի» հետ խաղի ժամանակ (5:4):
«Դրանք կոտրվեցին: Լուսանկարում ես այն ձեռքիս մեջ եմ պահում: Դա Բենտեկեն է արել: Այնպես որ մի կոտրեք իմ ակնոցը, այլապես ես Ձեզ կվաճառեմ»,- ասել է Կլոպը:
Բենտեկեն կոտրել է Կլոպի ակնոցը «Նորվիչի» հետ հունվարյան խաղում (5:4) հաղթական գոլը տոնելու ժամանակ:
2016-17թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ հարձակվողը վաճառվել է «Քրիստալ Փելեսին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը