
«Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան» հետաքրքրվում են Յուլիան Վայգլի ծառայություններով

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հենակետային կիսապաշտպան Յուլիան Վայգլին: Ի դեմս 21-ամյա գերմանացու «կապտանռնագույնները» երկարաժամկետ հեռանկարում տեսնում են Սերխիո Բուսկետսին փոխարինողին:
Կատալոնական ակումբի մրցակիցը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է:
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային Վայգլը դուր է գալիս դեռ «Բավարիայում» աշխատելու ժամանակներից, և իսպանացին միջոցներ չի խնայի Յուլիանին ձեռք բերելու համար, հաղորդում է AS-ը:
Դեկտեմբերին Յուլիան Վայգլը երկարաձգել է պայմանագիրը «Բորուսիայի» հետ մինչև 2021թ.:
Transfermarkt.de-ն կիսապաշտպանին գնահատում է 18 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը