
Թուրքիայում 70 ոստիկանի ձերբակալության որոշում է կայացվել

Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանականերում 70 ոստիկանի վերաբերյալ ձերբակալության որոշում է կայացվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com-ը:
Անկարայի ոստիկանության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից Թուրքիայի 5 տարբեր շրջաններում իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում այդ 70 ոստիկաններիից 44-ը ձերբակալվել են:
2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում Թուրքիայում զանգվածային գործողություններ են ընթանում գյուլենականներին բացահայտելու եւ ձերբակալելու ուղղությամբ:
ՌԴ դեսպանի սպանությունից հետո Թուրքիայում գյուլենականության մեղադրանքով կատարվող ձերբակալությունները նոր թափ են ստացել, քանի որ պաշտոնական Անկարան դեսպանի սպանության կազմակերպումը նույնպես համարում է գյուլենականների ձեռքի գործը: