Բաժիններ՝

Ֆուտբոլային 2016-ը

Ֆուտբոլային 2016-ը վառ էր տպավորիչ պահերով:

Առաջարկում ենք ամփոփել ֆուտբոլային տարին՝ ֆուտբոլիստների և մարզիչների ամենատպավորիչ, թևավոր խոսքեր դարձած մտքերով:

«Ամենապարզ միջոցը, որ ես կարող եմ նկարագրել, սա մեկ բառ է՝ բում»:

Կլոպը՝ «Սիթիին» հաղթելու մասին: Մարտ, 2016 1_640x420

«Հեյ, տղա, մենք Չեմպիոնների լիգայում ենք: Դին, դոն, դին, դոն, արագ: Դու այստեղ շարունակ՝ բլա-բլա-բլա, իսկ մենք Չեմպիոնների լիգայում ենք: Սա ֆանտաստիկա է, սա հրաշալի է»:

Ռանիերին՝ Չեմպիոնների լիգայում հայտնվելու մասին: Ապրիլ, 2016 ranieri_640x420

«Սա ֆուտբոլ է, որտեղ երբեմն դու շուն ես, երբեմն՝ ծառ»:

Գյոթսեն՝ Եվրոպայի առաջնությունում իր մասնակցության մասին: Հուլիս, 2016 gyotse_640x421

«Հուսով եմ, որ Puma-ն չի արտադրում պահպանակներ»:

Շաքիրին՝ Ֆրանսիայի հետ խաղում մարզաշապիկների պատռվելու մասին: Հուլիս, 2016 shaqiri_640x420

«Ես չգիտեմ, թե ինչ եմ անում այստեղ»:

Ռոյ Հոջսոնը՝ Անգլիայի հավաքականի կազմում արդյունքներն ամփոփելու մասին: Հուլիս, 2016 roy-hojson_640x420

«Վերջին անգամ ե՞րբ եմ ես կարգավորել քաշս: Գուցե երեկ, Red Bull-ի շիշը դատարկելուց հետո»:

Վարդին՝ ԱՊԼ-ի գավաթը բարձրացնելուց հետո: Հունիս, 2016 vardi_640x421

«Ինչքա՞ն երիտասարդ ֆուտբոլիստների եմ ես շանս տվել: 49: Ոմանք հաղթեցին Չեմպիոնների լիգայում, ոմանք՝ իրենց հավաքականներում: Եթե երկար կրկնես նույն սխալը, այն ճիշտ կդառնա»:

Մոուրինիոն՝ երիտասարդներին ճնշելու մասին: Հուլիս, 2016 mourino_640x420

«Եթե ես 45 միլիոն եվրոյով գնեմ ֆուտբոլիստ, արդյո՞ք դա իմ աշխատանքի ցուցանիշն է: Պարզապես գումար ծախսելը չի նշանակում՝ դրանք որակով ծախսել»:

Արսեն Վենգերը՝ տրանսֆերներ չիրականացնելու մասին: Օգոստոս, 2016 wnger_640x420

«Ահա, ես հայտնվել եմ Աստծո առաջ, և նա ինձ հարցնում է.
– Ինչի՞ ես դու հասել:
– Ես փորձել եմ պարզապես հաղթել:
– Դա այն ամենն է, ինչին դու հասե՞լ ես:
– Դե, դա այնքան էլ հեշտ չէ»:

Վենգերը՝ 20 տարի նույն ակումբում աշխատելու մասին: Հոկտեմբեր, 2016 wneger-1_640x420

«Ես շատ ուրախ եմ, որ երկրպագուները մնացին: Նախորդ խաղերում, սովորաբար, խաղից 10 րոպե առաջ ոչ ոք չկար: Նրանք պարզապես վերանում էին»:

Գվարդիոլան՝ անհաջող խաղերի մասին: Դեկտեմբեր, 2016 pep_640x420

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս