
«Դժվար է ասել՝ ով է ավելի լավը՝ Լիոնել Մեսսին, թե Կրիշտիանու Ռոնալդուն». Կոբի Բրայանթ

Եկեք պատմենք Կոբիին, թե ով է ավելի լավը:
«Ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» խաղաոճը, նրանց հետաքրքիր է նայելը: Բայց դժվար է ասել, թե ով է ավելի լավը՝ Մեսսին, թե Ռոնալդուն: Կախված է նրանից, թե ինչ ֆուտբոլ ես նախընտրում: Տիկի-տակիի համար ես կընտրեմ Մեսսիին: Եթե դուք ագրեսիա եք սիրում, ապա՝ Ռոնալդուն:
Իսկ ընդհանրապես, ես միշտ երկրպագել եմ «ռոսոներիներին»: Իմ սիրած ֆուտբոլիստը եղել է Մարկո Վան Բաստենը»,- Բրայանթին է մեջբերում Marca-ն:
Քոբի Բրայանթը Օլիմպիական կրկնակի և NBA-ը հնգակի չեմպիոն է:
Բասկետբոլիստն ավարտեց կարիերան 2016թ. ապրիլի 14-ին:
1996-2016թթ. պաշտպանը խաղացել է «Լեյքերզի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը