
«Գարեթ Բեյլը, Կրիշտիանու Ռոնալդուն, Թոնի Կրոսը և Սեսկ Ֆաբրեգասը կարող էին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ». Դևիդ Մոյես

Դժվար թե տրանսֆերները փրկեին ֆիզկուլտուրայի ուսուցչին:
Մանկունյանցիների նախկին մարզիչը պատմել է այն ֆուտբոլիստների մասին, որոնք պետք է հայտնվեին «իր ձեռքերում»:
«Երբ ես նոր էի եկել «Մանչեսթեր Յունայթեդ», իմ նպատակը Գարեթ Բեյլն էր: Ես մինչև վերջին րոպեն պայքարել եմ նրա համար: Մենք առաջարկեցինք «Ռեալից» ավելի շատ, բայց Գարեթը մտքով արդեն Մադրիդում էր:
Սեսկին մենք նույնպես փորձում էինք ձեռք բերել, մինչև վերջին րոպեն: Հիշում եմ նաև, թե ինչպես հանդիպեցի Սըր Ալեքսին, ով ասաց, որ Ռոնալդուն վերադառնալու է»,- Մոյեսին է մեջբերում Daily Mail-ը:
Բացի դրանից, Մոյեսն անձամբ համոզել է Կրոսին տեղափոխվե Անգլիա, բայց, չգիտես ինչու, նորից հաղթել է «Ռեալը»:
Դևիդ Մոյեսը մարզել է «Կարմիր սատանաներին» 2013թ. հուլիսից, մինչև 2014թ. ապրիլը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը