
Բակո Սահակյանը հանդիպել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահի եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրենի հետ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է գյուղատնտեսության ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը՝ կարեւորելով այստեղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության դերակատարությունը: