Աղվան Հովսեփյանը կմեկնի Իրան
«Հակակոռուպցիոն համագործակցություն» թեմայով քննարկմանը մասնակցելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 23-28-ը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան): Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Պատվիրակության կազմում կլինեն Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Տիգրան Հովհաննիսյանը և ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նելիկ Հարությունյանը: