Բաժիններ՝

Պուտինը չի փոխել իր դիրքորոշումը ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ

ԽՍՀՄ­-ի վերականգնումն անհնար է, չնայած նրան, որ դրա փլուզումն աղետ էր: Սակայն իրադարձությունների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիայի անհրաժեշտությունն առկա է: Мир հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը գտնում է, որ դա աղետ էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում էին մեկ միության տանիքի տակ: Դա աղետ էր, որը զգալիորեն մեզ հետ գցեց զարգացման ուղուց, բոլոր երկրները, որոնք անկախ են, փաստացի Խորհրդային միության փլուզումից հետո տասնամյակներով հետ ընկան: Բայց մենք ձեզ հետ տեսնում ենք, որ անհնար է խոսել որևէ հետադարձ գործընթացների մասին: Միաժամանակ, տրամաբանությունը թելադրում է նոր ինտեգրացիայի պահանջ նախկին Խորհրդային միության տարածքում»,­- ընդգծել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031