Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջին մրցակիցը կլինի Ֆինլանդիայի ընտրանին
2017 թվականի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունում բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջին մրցակիցը կլինի Ֆինլանդիայի ընտրանին: ՖԻՖԱ-ն հրապարակել է առաջնության խաղացանկը: Առաջնությունը, որին մասնակցելու են 22 հավաքականներ, տեղի է ունենալու Ռումինիայի Օրադեա քաղաքում, 2017-ի հուլիսի 14-ից 23-ը:
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Ֆինլանդիայի, Մալթայի, Բելառուսի, Բելգիայի և Լեհաստանի հավաքականների հետ: Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստները կանցկացնեն հուլիսի 14-ին` մրցելով Ֆինլանդիայի ընտրանու հետ:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում: Նախորդ 2 առաջնություններում Հայաստանն անցկացրել է 13 հանդիպում, որոնցից 6-ում հաղթել է և կրել 7 պարտություն: