Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը»­ 2017-­ին մտադիր է ձեռք բերել Անտուան Գրիզմանին

«Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մոտակա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում հնարավոր է նորեկների ձեռքբերման համար ծախսի 213 մլն եվրո: Այդ մասին հաղորդում է The Telegraph­-ը:

Անգլիական ակումբի գլխավոր նպատակներն են լինելու «Ատլետիկոյի»­ հարձակվող Անտուան Գրիզմանը, «Բենֆիկայի» պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Նելսոն Սեմեդուն, ինչպես նաև «Մոնակոյի» կիսապաշտպան Տեմուա Բակայոկոն:

Աղբյուրի տեղեկություններով, Գրիզմանին, Բակայոկոյին և Սեմեդուին «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել ամռանը, այն դեպքում, երբ Լինդելոֆը հնարավոր է անգլիական ակումբ տեղափոխվի հունվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս