Մխիթարյանը միայնակ կատարում է Ջեսի Լինգարդի և Խուան Մատայի գործառույթները. Eurosport
Eurosport-ի թղթակից Վյաչեսլավ Պալագինը վերլուծել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը: Լրագրողն ընդգծել է Մխիթարյանի կարևորությունը «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
«Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո Ժոզե Մոուրինիոն բացեց այն խաղացողների ներուժը, որոնք Մխիթարյանի հետ պայքարում էին մեկնարկային կազմում իրենց տեղի համար: Պարզվեց, որ Ջեսի Լինգարդին պորտուգալացին օգտագործում է պաշտպանների թիկունքից անցումներ կատարելու համար, Խուան Մատային՝ կենտրոնում գնդակ պահելու համար: Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին և դուրս էր մնացել ուշադրությունից, բայց միայն նա կարող է այդ երկու գործառույթները կատարել միասին: Մխիթարյանը Լինգարդի նման գրագետ կերպով նկատում է այն տարածությունները, որոնք բաց է թողել Զլատանը»,- գրում է կայքը:
Վյաչեսլավ Պալագինը հավելել է, որ Մխիթարյանն ի տարբերություն իր թիմակիցների ավելի գրագետ է գործում. տեղում մնալով՝ նա աջակցում է կիսապաշտպանների համակցված գործողություններին, իսկ գնդակը խլելուց հետո կարող է օգտագործել այն դիրքը, որը բաց էին թողել մրցակցի պաշտպանները: