
7 արտահայտություններ, որոնք չեն արտաբերում հաջողակ մարդիկ

Հաջողությունը հանկարծակի չի հայտնվում: Իսկապես հաջողակ լինելու համար անհրաժեշտ է երկար տարիների աշխատանք և սեփական վարքագծի մանրակրկիտ վերլուծություն:
AdMe.ru-ն փորձել է հասկանալ, թե հաջողության հասնելու ճանապարհին որ արտահայտություններից է պետք հրաժարվել:
1. Ես ատում եմ իմ աշխատանքը
Հաջողակ մարդու առաջին կանոնը օբյեկտիվության և չեզոքության պահպանումն է:
2. Անարդար է
Հաջողակ մարդը արժանապատվությամբ է ընդունում անարդարությունը:
3. Մենք այստեղ այդպես չենք անում
Հաջողակ մարդիկ միշտ պատրաստ են փոփոխությունների:
4. Սա իմ աշխատանքն է
Թիմային աշխատանքում հաջողության հասնելու համար կարևոր նախապայմաններ են բարությունն ու կենսուրախությունը:
5. Դա անհնար է
Փորձեք բոլոր անհաղթահարելի թվացող դժվարություններին մոտենալ որպես աներևակայելի հետաքրքիր խաղ:
6. Սա պետք էր այլ կերպ անել
Մի վախեցեք սխալներից. փորձեք ամեն ինչ վերլուծել և այդ ամենից դրական փորձառություն ձեռք բերել:
7. Ես այլ ընտրություն չունեմ
Մեզ միշտ շրջապատում են բազում հնարավորություններ: Հաջողակ մարդը միշտ կգտնի հաջողության ուղին շարունակելու լավագույն ճանապարհը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը