
«ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել սիրիական հակամարտությանը». Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական զսպվածությունը սիրիական հակամարտությանը արդարացված է, կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Որոշ դեպքերում «ռազմական միջոցների կիրառման ծախսերը գերազանցում են եկամուտը», հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գերմանական Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում, որը տպագրվել է այսօր:
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ «Սիրիայում իրավիճակը քննարկվում է, ՆԱՏՕ-ի գործընկերները եկել են եզրակացության, որ ռազմական գործողությունը սարսափելի իրավիճակն ավելի սարսափելի կդարձնի»:
Նրա խոսքով՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները «մադկային սարսափելի աղետ են»: Դաշինքի ռազմական միջամտության դեպքում «մենք ռիսկի կդիմեինք տարածաշրջանային հակամարտության տարածմանը կամ նրանով, որ ավելի շատ անմեղ մարդիկ կզոհվեին», ընդգծել է Յենս Ստոլտենբերգը:
Ինչպես նկատել է դաշինքի գլխավոր քարտուղարը, «եթե յուրաքանչյուր խնդրի, յուրաքանչյուր մարդասիրական աղետի մենք պատասխանենք ռազմական միջոցներով, ապա կհայտնվենք ավելի մեծաթիվ պատերազմների ու տառապանքների աշխարհում»: