Բաժիններ՝

Իսկական ֆրանսիական շոկոլադե տրյուֆելներ

Նուրբ կրեմային միջուկով դասական շոկոլադե տրյուֆելներ կարելի է գնել յուրաքանչյուր սուպերմարկետում: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան կա այս ֆրանսիական կոնֆետների մեջ, ինչը ստիպում է ամբողջ աշխարհի մարդկանց ոտքից գլուխ թաթախվել շոկոլադի և կակոյի մեջ իրենց խոհանոցներում և անընդհատ փորձել կատարելագործել այդ ոչ բարդ բաղադրատոմսը: Շոկոլադե տրյուֆելների հիմքը սերուցքային գանաշ կրեմն է, որը, եթե հավատանք պատմաբաններին, հայտնագործել են Pâtisserie Siraudin-ի հրուշակագործները, Փարիզում, 1850 թվականին:

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում

Կալորիականություն – 299 կկալ
Սպիտակուցներ – 3 գ
Ճարպեր – 22.6 գ
Ածխաջրեր – 20.6 գ

Բաղադրիչներ

1. Մուգ շոկոլադ – 500 գ
2. Կարագ – 25 գ
3. Սերուցք (35 տոկոս) – 210 մլ
4. Կակաո – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

1. Ոչ մեծ թասի մեջ լցնել սերուցքը և դնել միջին կրակի վրա: Երբ սերուցքը կտաքանա, ավելացնել կարագը, խառնել գդալով և խառնուրդը հասցնել թեթև եռման: Վերցնել կրակի վրայից: 1_640x420

2. Կտրատել մուգ շոկոլադի սալիկը և գցել տաք սերուցքի մեջ: Խառնել մինչև շոկոլադի լրիվ հալվելը: Ստացված խառնուրդը լցնել մեկ այլ թասի մեջ և թողնել, որ սառչի: 2_640x420

3. Ստացված խառնուրդից ձեռքով ընկույզի չափի գնդեր պատրաստել: 3_640x420

4. Մաքուր, չոր թասի մեջ կակաո լցնել, շոկոլադե գնդիկները թավալել մեջը: Շարել գնդիկները տապակի մեջ: 4_640x420

5. Պատրաստի տրյուֆելները պահպանել սառնարանում. սենյակային ջերմաստիճանում շոկոլադե զանգվածը չի պնդանա: Մատուցելուց առաջ մեկ անգամ ևս վրան կակաո ցանել: 5_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս