
«Ես հիանում եմ Գվարդիոլայով». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է Պեպ Գվարդիոլայի նկատմամբ իր վերաբերմունքի մասին: Ֆրանսիացի մասնագետը նշել է նաև իր և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի միջև որոշակի նմանությունը:
«Նա սկսել է «Բարսելոնայում», ես սկսել եմ ակադեմիայում: Դա նույն բանը չէ, բայց ես պետք է ասեմ, որ հենց սկզբից նա զարմանալիորեն ամեն ինչ ճիշտ է արել: Հիմա նա ամենահարգարժան մարզիչներից մեկն է ֆուտբոլում, եթե ոչ ամենահարգարժանը, ինչը հնարավոր է, ավելի ճիշտ կլիներ:
Նմա՞ն են արդյոք մեր խաղային փիլիսոփայությունները: Այո, դրանք նման են: Նա նույնպես ուզում է հենց ֆուտբոլ խաղալ: Հիանու՞մ եմ արդյոք Գվարդիոլայով. այո, իհարկե»,- ասել է Վենգերը:
«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղը տեղի կունենա այսօր, ժամը 20:00-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը