Բաժիններ՝

Ինդոնեզիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող Hercules C-130 ինքնաթիռ է կործանվել: Օդանավում գտնվող բոլոր՝ 13 անձինք զոհվել են, հայտնում է Reuters-ը:

С-130 Hercules-ը դուրս էր եկել Տիմիկա քաղաքից և կործանվել է Պապուա շրջանում՝ վերջնակետից ոչ հեռու: Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են զինվորականների մարմինները:

AP գործակալությունը նշել է, որ ինքնաթիռը նշանակետ էր ուղևորվում սննդամթերքի պահուստ փոխադրելու նպտակով:  Ինքնաթիռում եղել է 3 օդաչու և զինվորական անձնակազմի 10 անդամ:

Երկրի ռազմաօդային ուժերի ղեկավարը տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ վթարի հնարավոր պատճառը եղել են եղանակային վատ պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս