
Մաուրիսիո Պոչետինոն Դելե Ալիին և Էրիկ Դայերին չի վաճառի «Ռեալին» կամ ՊՍԺ-ին

Տղաները կմնան Լոնդոնում:
«Այս ֆուտբոլիստները մտնում են մեր պլանների մեջ այսօր, վաղը և հետագայում: Մենք հանգիստ ենք, որովհետև նրանք երկարաժամկետ պայմանագրեր ունեն: Նրանք երկարաձգել են դրանք 4 կամ 5 ամիս առաջ: Ես կարծում եմ, որ այս ամենը միայն շշուկներ են: Ես երբեք ոչ մի առաջարկ նրանց վերաբերյալ չեմ տեսել»,- մարզչին է մեջբերում Daily Mail-ը:
Պոչետինոն հասկացրել է, որ չի թողնի ֆուտբոլիստներին հեռանալ թիմից: Վերջին ժամանակները Ալիով ակտիվորեն հետաքրքրվում էին «Ռեալը» և ՊՍԺ-ն, Դայերով՝ «Բավարիան»:
Դելե Ալին ակումբի կազմում անցկացրել է 15 խաղ և խփել է 3 գնդակ:
Դայերն անցկացրել է 14 խաղ և աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը