
Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը գրավեցին համապատասխանաբար 10-րդ և 11-րդ հորիզոնականները

Ավարտվեց London Chess Classic շախմատային փառատոնի շրաջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»ի հաղորդմամբ` մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Էթիեն Բաքրոն, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Նույնքան միավոր վաստակած նրա համերկրացի Սեբաստիան Մազյոն գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Իսրայելի ներկայացուցիչ Իլյա Սմիրինը եզրափակեց լավագույն եռյակը: Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթողից հետ մնացին 1 միավորով և գրավեցին համապատասխանաբար 10րդ և 11րդ հորիզոնականները:
Մրցաշարում հանդես եկող պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը վաստակեց 5 միավոր և գրավեց 75-րդ հորիզոնականը: