«Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է այդ պլատֆորմով համագործակցելու». Մյասնիկ Մալխասյան

«Նախագահն իր ելույթում ասաց՝ ում հետ կարելի է համագործակցել։ Ովքեր այդ պլատֆորմում պատրաստ են համագործակցելու, բոլորի հետ էլ, ասեց, համագործակցելու ենք»,- այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մյասնիկ Մալխասյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք պատկերացնո՞ւմ է համագործակցություն Գագիկ Ծառուկյանի հետ։

Մեր հարցին, թե որքանո՞վ է Գ. Ծառուկյանը վստահելի քաղաքականությունից հեռանալու պարագայում, Մ.Մալխասյանը հարցով պատասխանեց. «Իսկ Ծառուկյանը պատրա՞ստ է այդ պլատֆորմով համագործակցելու»։

Գ. Ծառուկյանի պատրաստ լինելու դեպքում արդյոք ՀԱԿ-ը համաձա՞յն է նորից նույն գետը մտնել։ Մեր այս հարցին ի պատասխան Մ.Մալխասյանը կրկնեց ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ ովքեր այդ պլատֆորմում պատրաստ են համագործակցելու, բոլորի հետ էլ կգնան. «Հստակ չի՞ այստեղ ասված»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031