
Ողբերգական վթար Արմավիրի մարզում. սերբիացի վարորդը կասկածվում է ավտոմեքենաների ջարդի մեջ. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար Volvo մակնիշի NE 11 3 KE համարանիշի, Volkswagen Vento մակնիշի 31 ՍՏ 527 համարանիշի, Opel մակնիշի 35 AԼ 397 համարանիշի, Opel մակնիշի 34 ՏP 468 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները Volkswagen միջից դուրս են բերել վարորդին, 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, ովքեր տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կաքում։