Բաժիններ՝

Ամանորյա բադի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Պեկինյան բադ, չինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը: Պեկինյան բադի բաղադրատոմսը առավել հայտնի դարձավ դեռևս Յուն կայսրի օրոք, երբ բժիշկ-դիետոլոգ Հյուն պատասխանատու էր նրա սննդակարգի համար: Նա այդ մասին նշել է իր «Սննդի ամենակարևոր սկզբունքները» աշխատության մեջ:

Պեկինյան բադի բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Բադ – 1 հատ
2. Ջուր – 2 լ
3. Կոճապղպեղի արմատ – 1կտոր
4. Սոյայի սոուս – 60 մլ
5. Բրնձի քացախ – 60 մլ
6. «5 համեմունք» – 1 ճ/գ
7. Աստղաձև անիսոն – 2 հատ
8. Աղ – 1 պտղունց
9. Մեղր – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը.

1. Վերցնել փետրահան արված հավը, մանրամասն լվանալ, չորացնել սրբիչով և վերացնել ավելորդ սխալները: Դնել բադը ցանցի վրա: 1_640x419

2. Պատրաստել մարինադ: Դրա համար թասի մեջ լցնել ջուր, ավելացնել կտրատված կոճապղպեղ, մեղր, սոյայի սոուս, բրնձի քացախ, 5 համեմունք (սիչուանյան պղպեղ, անիսոն, մեխակ, դարչին և ֆենխել) և աստղաձև անիսոն: Մարինադը հասցնել եռման աստիճանի և եփել մի քանի րոպե:

3. Բադը բոլոր կողմերից խաշել մարինադով. մաշկը մի քիչ կձգվի և կմգանա: 3_640x419

4. Թասի մեջ դնել ջրով լցված շիշ: 4_640x419

5. Շշի վրա հագցնել բադին և այդ կոնստրուկցիան դնել սառնարանի մեջ 24 ժամ: Բադի ուղղահայաց դիրքը գերադասելի է: 5_640x419

6. Պատրաստելուց 1 ժամ առաջ հանել բադը սառնարանից և թողնել սենյակային ջերմաստիճանում: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան:

7. Բադի վրա աղ ցանել և ցանցով դնել ջեռոցը: Տապակել ջեռոցում մինչև պատրաստ լինելը, որպեսզի մաշկը լավ կարմրի, իսկ հյութը լինի թափանցիկ: Դրա համար անհրաժեշտ կլինի մոտ 1.5 ժամ:

8. Պատրաստի բադը թողնել որ հանգստանա 30-40 րոպե: Հետո կտրատել և մատուցել մանդարինի կտորներով, թարմ սոխով և այլ սոուսներով: 8_640x419

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս