Ռուբիկ Հակոբյանն ասուլիս է տվել դատարկ դահլիճում

Այսօր լրագրողները բոյկոտեցին ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը: Այն պետք է կայանար Ազգային ժողովում: Սակայն լրագրողները դահլիճի մուտքի մոտ պատնեշ էին կազմել, և ասուլիսին ներկա են եղել միայն ԱԺ լրատվական ծառայության աշխատակիցները:

Ռ. Հակոբյանը դահլիճ մտնելիս միայն հարց է հնչեցրել` «Որոշել եք միասնական բոյկոտ անե՞ք», իսկ ներսում, անտեսելով լրագրողների բացակայությունը, Ռ.Հակոբյանն այնուամենայնիվ իր պարզաբանումները հնչեցրել է:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ անախորժ միջադեպ էր տեղի ունեցել Ռ.Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև, և պատգամավորը բռունցքով հարվածել էր լրագրողին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031