
«Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ». Ժոզե Մոուրինիո

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» հանդիպման (1:0) 85-րդ րոպեին «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և նրան խաղադաշտից դուրս բերեցին պատգարակով:
Քիչ առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն BBC-ին տված հարցազրույցում հաղորդել է, որ Հենրիխի վնասվածքը լուրջ չէ:
«Հնարավոր է՝ Մխիթարյանը բաց թողնի հաջորդ խաղը, բայց լուրջ կամ վտանգավոր որևէ բան չկա, վիրահատության կարիք ևս չկա: Հույս ունենք, որ Մխիթարյանը կապաքինվի մինչև «boxing day»»,- ասել է Մոուրինիոն: