
Հայտնի է Իտալիայի նոր վարչապետի անունը

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան հանձնարարել է երկրի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիին ձևավորել նոր կառավարություն, հայտնում է ANSA գործակալությունը:
Հայտնի է, որ այսօր Իտալիայի նախագահը Ջենտիլոնիին հրավիրել էր պաշտոնական նստավայր:
«Ես շնորհակալ եմ նախագահին նշանակման համար: Ինձ համար դա մեծ պատիվ է և ևս կձգտեմ կատարել խնդիրն արժանապատվորեն և պատասխանատվությամբ»,- ասել է Պաոլո Ջենտիլոնին:
62-ամյա Ջենտիլոնին Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի համախոհն է:
Եթե նա կարողանա աջակցություն գտնել, Իտալիայի կառավարությունը կարող է ձևավորվել մի քանի օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետը հրաժարական էր ներկայացրել դեկտեմբերի 7-ին: