
«Հեշտ չի լինելու». Հենրիխ Մխիթարյան

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակներում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կարմիր սատանաների» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով տեղ է գտել թիմի մեկնարկային կազմում, խաղից առաջ մանկունյանցիների պաշտոնական էջին տված հարցազրույցում ասելել է.
«Պրեմիեր լիգայում յուրաքանչյուր խաղ բարդ է և կոշտ, այդ իսկ պատճառով մենք պետք է գիտակցենք, որ հեշտ չի լինելու: Այսպիսով, մենք պետք է լավագույն կերպով ներկայանանք, լավ վերլուծություն կատարենք և հաղթենք»: