Բաժիններ՝

«Ցանկանում ենք մոտենալ թոփ-4-ին». Հենրիխ Մխիթարյան

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակներում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: Հայաստանի հավաքականի և «Կարմիր սատանաների» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով տեղ է գտել թիմի մեկնարկային կազմում, խաղից առաջ տված հարցազրույցում հայտարարել է.

«Սա կարևոր խաղ է, քանի որ մենք ցանկանում ենք մոտենալ լավագույն քառյակին: Մենք պետք է ուշադրություն չդարձնենք միավորների տարբերությանը և թե որ հորիզոնականում եք գտնվում: Կարևորը առաջ շարժվելն է և մենք պետք է ամեն ինչ անենք այս խաղում հաղթելու համար»,- ասել է Մխիթարյանը:

Նշենք, որ «Օլդ Թրաֆֆորդում» կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031