Բաժիններ՝

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը խոստացել է լուծել Ստամբուլի ահաբեկչության զոհերի վրեժը

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան վրեժ կլուծի Ստամբուլի կրկնակի ահաբեկչության զոհերի համար, հայտնում է Reuters-ը:

«Վաղ թե ուշ մենք վրեժ կլուծենք: Այդ արյունը չի մնա գետնին, չնայած այն բանին, թե ինչպիսին կլինի գինը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով զոհված ոստիկանների հուղարկավորությանը:

Նա նաև նախազգուշացրել է բոլոր նրանց, որոնք սոցցանցերում աջակցություն են հայտնել ահաբեկչության կազմակերպիչներին, որ նման հաղորդագրություններն անթույլատրելի են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի Vodafone Arena մարզադաշտի հարևանությամբ որոտացած 2 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, որից 30-ը՝ ոստիկաններ:

«Այս հարձակումը վկայում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության առնչության մասին»,- ասել էր Սոյլուն:

Նա հավելել էր, որ ձերբակալվել է 13 մարդ, որոնք կասկածվում են պայթյունին առնչություն ունենալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս