
Հատուկ լույսերը Ձեր մորուքը կվերածեն ամանորյա տոնածառի

Երբ պատրաստեք տոնական հանդերձանքը, գնեք բոլոր նվերները, ապա արդեն կարող եք մտածել Ձեր մորուքի մասին: Եթե անցյալ տարի մորուքի զարդարանքների գլխավոր միտումները տոնածառի փոքրիկ խաղալիքներն ու փայլերն էին, ապա այս տարի դրանց փոխարինելու են եկել տոնածառի լույսերը:
Ամանորյա երեկույթին ինքնատիպ տեսք ունենալու համար զարդարեք Ձեր մորուքը գունավոր, ոճային լուսաշղթաներով: «Տոնածառի» նմանվող մորուքի կողքով Ձեր ընկերներն անտարբեր չեն անցնի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը