![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը ցավակցել է Էրդողանին
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/putin_640x420.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Ստամբուլի ահաբեկչությունների հետ, որին զոհ է դարձել 38 մարդ, ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Պուտինը նշել է, որ այդ իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ ահաբեկչության դեմ պայքարում պետք է գործել համատեղ ջանքերով:
Նա նաև վճռական կերպով դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «ստոր, ցինիկ հանցագործություն» և վստահություն հայտնել, որ ահաբեկչության կատարողներն ու պատվիրատուները չեն խուսափի պատժից: