Ամանորյա աղցան «Աքլոր». 2017թ. տոնական սեղանի պարտադիր բաղադրիչը
Ամանորը մոտենում է և եթե ցանկանում եք ինչ-որ յուրահատուկ ուտեստ պատրաստել և զարմացնել Ձեր հյուրերին, առաջարկում ենք պատրաստել գալիք տարվա խորհրդանիշ աքլորի տեսքով աղցան:
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 200 գ
2. Շամպինիոն – 200 գ
3. Սոխ – 1 հատ
4. Ընկույզ – 5 հատ
5. Պահածոյացված եգիպտացորեն – 200 գ
6. Մայոնեզ – 100 գ
7. Բուսայուղ – 2 ճ/գ
8. Աղ – 1/4 թ/գ
9. Պղպեղ – 1/4 թ/գ
10. Պինդ պանիր – 100
11. Կարմիր բուլղարական պղպեղ – 1 հատ
12. Սամիթ – 1 փունջ
Պատրաստման եղանակը.
1. Հավի կրծքամիսը եփել, սառեցնել և թել-թել անել:
2. Օգտագործել բուսայուղը սոխը և սունկը տապակելու համար:
3. Ընկույզը մանրացնել:
4. Թասի մեջ խառնել հավի կրծքամիսը, տապակած սոխը սունկի հետ, պահածոյացված եգիպտացորենը և ընկույզը:
5. Ավելացնել մայոնեզը, աղը և պղպեղը:
6. Աղցանին տալ աքլորի տեսք: Հետո քերել պանիրը և զարդարել աղցանը:
7. Կարմիր պղպեղից պատրաստել կատարը, կտուցը, թևերը և պոչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը