Քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու մասին Գագիկ Ծառուկյանը կհայտարարի մի քանի օրից

Քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու մասին Գագիկ Ծառուկյանը կհայտարարի մի քանի օրից: Այս մասին նա լրագրողներին տեղեկացրեց դեկտեմբերի 11­-ին՝ Գյումրի կատարած այցի ժամանակ:

Թեև հայտարարությունը կլինի առաջիկայում, Ծառուկյանը նշեց, որ ձեռքերը ծալած չի նստի՝ ներքին ու արտաքին խնդիրները տեսնելով: Անձնականն ու քաղաքականը մի կողմ դնելով, ըստ Ծառուկյանի, բոլորը պետք է մտածեն սահմանի մասին:

«Քաղաքականությունն ինձ համար ինքնանպատակ չէ: Ես այն մարդկանցից եմ, որ հասել եմ իմ երազանքին՝ եթե աշխարհի մարդկության 90 տոկոսը չի հասել, ապա ես հասել եմ՝ անձնական խնդիր չունեմ, պաշտոնի կարիք չունեմ:

Ինձ համար կարևորն իմ ժողովուրդն է՝ իմ ժողովուրդը երջանիկ լինի, արտագաղթ չլինի, պետությունը հզոր լինի: Հզոր պետությունը խնդիր չի ունենա: Այսօր Ղարաբաղի խնդրի հետ կապված, եթե տեսնեն, որ հզոր ենք՝ խաղաղ բանակցային կարգով հարցերը կլուծվեն»,-­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ նշեց Գագիկ Ծառուկյանը:

Նա հավելեց, որ պետության համար պետք է անձնականը մի կողմ դնել ու համախմբվել:

«Համախմբվելով, պետք է միասնական որոշում կայացնել՝ լինի արդարություն, վստահություն, համախմբում ու մրցակցություն, մրցակցության դեպքում, եթե տղաս էլ մասնակցի՝ հավասարի դեպքում հաղթանակն իրեն չեմ տա, որ ժողովրդի մեջ վստահությունը վերականգնվի»,-­ նշեց Գագիկ Ծառուկյանը:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս