«2013թ. ամռանը Ռոջերսը հուսահատորեն փորձում էր գնել Հենրիխ Մխիթարյանին «Լիվերպուլի» համար». Ջեյմի Կարագեր
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներից ստացած տպավորություններով:
«Մխիթարյանի գոլը Եվրոպայի լիգայում և նրա լավ խաղը «Էվերթոնի» դեմ ցույց տվեցին մեզ, որ հայը ճիշտ ուղու վրա է: Հետաքրքիր էր ուկրաինական «Զարյայի» հետ խաղից առաջ տված հարցազրույցում կարդալ այն մասին, թե ինչպես է նա մեղադրում իրեն թույլ մեկնարկի համար, իսկ դրանից հետո նա դուրս է գալիս դաշտ և անում է ամեն ինչ՝ ինչ անհրաժեշտ է «Մանչեսթեր Յունայթեդում» հաջողակ լինելու համար:
Նրա տաղանդն անվիճելի է: Հիշում եմ, ինչպես էր 2013թ. ամռանը Բրենդան Ռոջերսը հուսահատորեն փորձում գնել Մխիթարյանին «Շախտյորից» «Լիվերպուլ» և հետո ինչպիսի ափսոսանք ապրեց, երբ Հենրիխը գերադասեց տեղափոխվել «Բորուսիա»:
Գերմանիայում Հենրիխը ականավոր կատարող էր: Կարծում եմ, նա այդպիսին կլինի նաև «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրա ելույթները վերջին խաղերին ապահովեցին նրան լավ ապագայով»,- ասել է Կարագերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը