Բաժիններ՝

Ստամբուլի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 38-ի

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի Vodafone Arena մարզադաշտի հարևանությամբ որոտացած 2 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այսօր: Ավլի վաղ հաղորդվում էր 29 զոհի մասին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Ցավոք, մեր քաղաքացիների թիվը, որոնք սպանվել են Ստամբուլի ահաբեկչությունների հետևանքով, հասել է 38-ի, որոնցից 30-ը ոստիկաններ են: 155 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում: Այս հարձակումը վկայում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության առնչության մասին»,- ասել է Սոյլուն:

Նա հավելել է, որ ձերբակալվել է 13 մարդ, որոնք կասկածվում են պայթյունին առնչություն ունենալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս