
«Թիմերը, որոնք աղյուսակում բարձր են «Մանչեսթեր Յունայթեդից», ավելի լավը չեն». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին ունի հաղթողի որոշման իր սկզբունքները:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը Անգլիայի առաջնությունում «սատանաների» 6-րդ տեղը չի համարում իրենց ուժի արտացոլումը:
«Մենք պետք է ավելի շատ միավորներ հավաքած լինեինք: Նայելով աղյուսակին՝ կարելի է կարծել, որ մյուս թիմերը ավելի լավն են քան մենք, չնայած դա այդպես չէ: Մենք շատ ոչ ոքիներ խաղացինք այն խաղերում, որտեղ հաղթանակի էինք արժանի: Բայց անարդարությունը հաղթահարելու համար լավագույն ճանապարհը աշխատանքն է:
Ես շատ ուրախ եմ թիմի էվոլյուցիայի համար և տեսնում եմ տարբերությունը այն բանի միջև, ինչ ես ժառանգել եմ և նրա միջև, ինչ մենք ունենք հիմա»,- պատմել է Ժոզե Մոուրինիոն Sky Sports-ին:
14 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքել է 21 միավոր՝ 6 անգամ խաղալով ոչ ոքի և տանելով 5 հաղթանակ:
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆֆորդում» կհանդիպի «Տոտենհեմի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը