Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը տպավորել է անգլիացիներին իր հանճարեղությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապշեցրել է լրագրողներին իր մտավոր ընդունակություններով:

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դեռ չի կարողացել ամբողջությամբ դրսևորել իրեն Անգլիայում, միայն վերջին հանդիպումներում ցուցադրել է շատ լավ ֆուտբոլ:

Սակայն Միկին արդեն հասցրել է ապշեցնել Մեծ Բրիտանիայի լրագրողներին իր այլ ընդունակություններով:

Մխիթարյանը հաճախ է հարցազրույցներ տալիս և դա անում է շատ վստահ՝ ցուցադրելով իրեն որպես շատ զարգացած մարդ: Շատերի համար զարմանալի էր այն, որ հայը լավ խոսում է անգլերեն, իսկ որոշ լրագրողներ ասում են, որ Մխիթարյանը տիրապետում է լեզվին ավելի լավ, քան Ուեյն Ռունին:

Սակայն, իսկական զարմանք անգլիացիների համար դարձել է ոչ թե այն, որ Հենրիխը գիտի անգլերեն, այլ այն, որ նա խոսում է ևս այլ 6 լեզուներով:

«Հենց նոր լսեցի, թե ինչպես է Մխիթարյանը հարցազրույց տալիս ֆրանսերեն լեզվով: Միանգամայն ազատ: Դա 7 լեզուներից մեկն է, որոնց նա տիրապետում է: Տպավորիչ է»,- գրել է Ջոն Բենեթը ВВС-ից:

Նշենք, որ մայրենի հայերենից և ռուսերենից բացի, Մխիթարյանը տիրապետում է նաև անգլերեն, ֆրանսերեն (փոքր հասակում ապրել է Ֆրանսիայում), գերմաներեն, ուկրաիներեն և պորտուգալերեն (փոքր հասակում 4 ամիս ապրել է Բրազիլիայում) լեզուներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս