Ոչ օլիմպիական քաշերի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը հայ մարզիկները դուրս մնացին մեդալների համար պայքարից
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության առաջին օրը հայ մարզիկները դուրս մնացին մեդալների համար պայքարից: Ազատ ոճային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը առաջին իսկ գոտեմարտում դուրս մնաց հետագա պայքարից:
Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգի 1/8 եզրափակրում Բորանյանը զիջել է Մոլդովան ներկայացնող Դանիել Կատարագային: Մոլդովացի մարզիկը հասավ եզրափակիչ, որը հնարավորություւն տվեց Բորանյանին մրցել բրոնզե մեդալ համար: Սակայն հայ ըմբիշը պարտվել է նաև այդ գոտեմարտում:
Դեկտեմբերի 11-ին պայքարի մեջ կմտնեն 80 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Քոչարյանը և մինչև 70 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը: