Ծանրորդ Մկրտիչ Մկրտչյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Իսրայելական Էլյաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ մինչ 23 տարեկաննրում հանդես եկող Մկրտիչ Մկրտչյանը զբաղեցրեց 4-րդ տեղը: Հայ ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 170 կգ գրավեց 3-րդ տեղ և արժանացավ փոքր բրոնզե մեդալի, իսկ հրումում` 201 կգ և երկամարտի 371 կգ արդյունքով գրավեց 4րդ տեղը:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացնում են, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ: