Բաժիններ՝

Հովհաննես Գաբուզյանը Հռոմի բաց առաջնությունում գրավեց 3-­րդ հորիզոնականը

Իտալիայում ավարտվեց Հռոմի բաց առաջնությունը: Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում էին 30 երկրի 182 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 12 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Հռոմի բաց առաջնությանը մասնակցում էր նաև գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:

Այսօր տեղի ունեցած մրցաշարի վերջին տուրում Գաբուզյանը հաղթանակ տոնեց գրոսմայստեր Սերգեյ Բեշուկովի նկատմամբ և իր ակտիվում գրանցեց 7 միավոր ու կիսեց 2-9­-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 3-­րդ հորիզոնականը, նույնքան միավոր վաստակած Վիտալի Կոզիակը գրավեց 2-­րդ հորիզոնականը, իսկ 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Եվգենի Ռոմանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս